Հանրապետության նախագահի նստավայրում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ քննարկում չի եղել, եղել է նախագահի խոսքը․
«Քննարկում չի եղել, եղել է նախագահի խոսքը, իր տեսլականը, ինչպես ենք կյանքի կոչելու սահմանադրական բարեփոխումները և ինչ առաջնահերթ խնդիրներ կան»։
Լրագրողների հարցին, թե անդրադարձ կատարվեց Դաշնակցության մասնակցությանն այդ փոփոխություններին՝ նա պատասխանեց՝ ոչ: