Հասարակություն 

Դանիացի զույգն ամենաերկար գրկախառնության ռեկորդ է սահմանել

Դանիացի Մոնիկա և Լարս Շմիդտներն ամենաերկար գրկախառնության համաշխարհային ռեկորդ են սահմանել: Նրանք գրկախառնվել են 40 ժամ 43 րոպե և 47 վայրկյան: Նախորդ ռեկորդը եղել է 24 ժամ13 րոպե:

Շմիդտները հաղթել են սուրբ Վալենտինի օրվան նվիրված մրցույթում, որին մասնակցել է 10 զույգ: Մրցույթի պայմանների համաձայն, յուրաքանչյուր զույգ պետք է գտնվեր 60 սմ տրամագծով շրջանակի ներսում և գրկախառնվեր, հաղորդում է Gazeta-ն:

Կազմակերպիչների խոսքով, յուրաքանչյուր 2 ժամը մեկ մասնակիցները 10 րոպեանոց դադարի իրավունք ունեին:

Հաղթողներն, իրենց կողմից, հայտարարել են, որ իրենց մասնակցության պատճառը պարզ է. Շմիդտները որպես մրցանակ 10 հազար դանիական կրոն (մոտ 1,3 հազար եվրո) են ստացել:

Նույն շարքից