IT Գիտություն Հասարակություն Տնտեսություն 

iPhone-ը կոտրելու միջոց է գտնվել

analitik.am

Համացանցի օգտատերերն iPhone սմարթֆոնը կոտրելու ձև են գտել՝ սարքի կարգավորումներում համակարգային ամսաթիվը փոխելու միջոցով։ Համապատասխան քայլերը հրապարակվել են Reddit կայքում։

Հաղորդվում է, որ եթե ձեռքով ամսաթիվը դրվի 1970 թվականի հունվարի 1-ի վրա և վերբեռնվի iPhone-ը, ապա այն այլևս չի միանա։ Նման խնդրի են բախվում բոլոր iPhone-ները, որոնք աշխատում են A7 և ավելի նոր պրոցեսորներով։

Սմարթֆոնի վերականգնումը Home+Power կոճակների միջոցով չի ստացվում։ Խնդիրը լուծել հաջողվում է միայն ձեռքով կուտակիչը հանել-միացնելուց հետո։

Նույն շարքից