Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Կրթության նախարարությունում սպասողական վիճակ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության նախարարությունում սպասողական վիճակ է, նախարարի որոշ օգնականներ, խորհրդականներ արդեն ազատման դիմումներ են գրել, բայց աշխատակազմը սրտատրոփ սպասում է «հին-նոր» նախարարին։ Չնայած զգուշացվել է, որ կադրային ջարդ չի լինելու, բայց չինովնիկական տառապանքը փորձ ունի: Այստեղ փոխնախարարի 1 թափուր հաստիք կա, Աշոտյանի ժամանակ ընդամենը 2 փոխնախարար է եղել։

Թափուր է նաև աշխատակազմի ղեկավարի հաստիքը, Մհեր Ղազարյանի մահվանից հետո թեև ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված, սակայն քաղծառայության մրցույթը կայանալու է մարտին: ԿԳՆ-ում խոսում են, որ կնշանակվի ՀՅԴ-ական նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը։

Մանրամասները՝թերթի այսօրվա համարում

Նույն շարքից