Մազերի գույնը ի ծնե է կնոջը տրվում, սակայն կանայք իրենց մազերի գույնը շատ բարեհաջող կերպով կարող են փոխարինել այլ գույնով: Հոգեբանները ասում են, որ կինը փոխելով մազերի գույնը, փոխում է նաև իր կյանքը: Մասնագետները առանձնացնում են չորս բնական մազերի գույն՝ շիկահեր, սևահեր, կարմիր և շագանակագույն:
Այս ամռանը ամենաակտուալը մազերի բաց երանգներն են, այնպես որ, եթե ձեր մազերը բնականից շիկահեր են, ապա մի փոխեք դրանց գույնը, իսկ եթե ուզում եք որևիցե փոփոխություն, ապա մասնագետները խորհուրդ են տալիս ձեր բաց գույնի մազերին հաղորդել վարդագույն շատ թույլ երնագ: