Ծովաորորի գինի. Այս ըմպելիքը պատրաստում են կանադացի էսկիմոսները: Նրանք ծովաորորին դնում են ջրով լիքը տակառի մեջ, որը մի քանի օր մնում է արևի տակ՝ տակառում, այնուհետև խմում են դրանից առաջացած հյութը:

Տունցզիդան կամ տղայի ձու. ճապոնական ավանդական աղանդեր է, այն պատրաստվում է հետևյալ կերպ. հավի ձուն թաթախում են միայն անչափահաս տղայի մեզի մեջ, այնուհետև այն եռացնում են և ձուն այնպես են մաքրում, որպեսզի մեզը հնարավոր լինի լցնել ձվի դեղնուցի մեջ և ուտում են:

Խաուկառլ. Իսպանական ճաշատեսակ է, որը շնաձկան չորացրած մսով է պատրաստվում: Նրանք շնաձկան մարմինը 5-8 շաբաթ թողնում են արևի տակ:

Լյուտեֆիկս. Սկանդինավյան ճաշատեսակ է, որը օգտագործվում է Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Պատրաստվում է ձողաձկից: Ձողաձկան փորի մեջ լցնում են կաուստիկ սոդա և մի քանի օր մնալուց հետո այդ պարունակությունը լցնում են ջրի մեջ:

Բալյուտ. եփված հավի ձու է, որի մեջ արդեն ձևավորված ճուտ կա: Օգտագործվում է Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Թայլանդում, Չինաստանում:

Կիվիակ. Կալոլիտների, ովքեր Գրելանդիայում են ապրում, ազգային խոհանոցի ճաշատեսակ է: Կաշվի մեջ տեղադրում են մոտ 400 ծովաորորներ, այն պատում են սալայով, տեղադրում են գետնի տակ՝ վրան դնելով ծանր քար և այդ ընթացքում թռչունները կամաց-կամաց թթվում են: Այնուհետև մաքրելով թռչունների փետուրները ուտում են:
