Հայաստան Քաղաքական գլխավոր 

Անգնահատելի է Խաչիկ Ասրյանի հայրերնանվեր գործը

Analitik.am-ի խմբագրությունը գնահատելով Խաչիկ Ասրյանի՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահի կատարած հայրենանվեր աշխատանքը սրտանց շնորհավորում է նրան ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով քաջ առողջություն և երկար տարիների բեղուն գործունեություն, որն անկասկած կծառայի Հայաստանի Հանրապետությանը:

Նշենք, որ Խաչիկ Ասրյանը 1988-1991 թվականների ընթացքում անցնելով Խորհրդային բանակի ծովային հետևակի ծառայության դժվարանցանելի ճանապարհը 1991 թվականի աշնանը, երբ  Գորիսը թշնամու կրակի տակ էր, ստեղծեց «Նժդեհյան գայլախումբը»՝ համախմբելով երիտասարդների, ովքեր պատրաստ էին արյան գնով պահելու ու պաշտպանելու հայրենիքը:

Խաչիկ Ասրյաը ձեռնամուխ եղավ Սյունյաց աշխարհի երիտասարդության համախմբմանը, նոր կառույցի ստեղծմանը, պատերազմի հետքերը վերացնելու, նրա հողն ու նրա բնակիչների ներդաշնակ կենցաղը ապահովելու անձնազոհ գործին: Այդ տարիների նրա բազում գործերը վկայում են, որ 2002 թվականին ստեղծելով «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը՝ Խաչիկ Ասրյանը բնակիչների հոգում արթնացրեց ապրելու և արարելու մշտական տենչը:

2007 թվականին աշխատանքի անցնելով պետական ոլորտում՝ նա տեղափոխվում է Երևան և 2010 թվականին հիմնադրում նոր՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը:

Նույն շարքից