Հասարակություն 

Մահացել է Ուկրաինայի հոգևոր առաջնորդը

Մահացել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Վլադիմիրը։ 

Հուլիսի 4-ին 78-ամյա հոգևոր առաջնորդը ներքին արյունահոսություն էր ունեցել։

2014թ.-ի մայիսին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը սկսել է հետաքննել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ հոգևոր առաջնորդի վրա ճնշում գործադրելու փաստը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ պետության ղեկավարը փորձել է հասնել Վլադիմիրի հեռացմանը։

Փետրվարին հայտնի էր դարձել, որ հոգևորականը չի կարող իրականացնել իր պարտավորությունները՝ վատացած առողջության պատճառով։

Նույն շարքից