ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը անվտանգությանը նվիրված Մյունխենյան համաժողովի ժամանակ ունեցած ելույթում նշել է, որ ալյանսը չի ցանկանում գնալ Ռուսաստանի հետ առճակատման, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ՆԱՏՕ-ն առճակատում չի փնտրում»,- ասել է նա:
Միաժամանակ, Ստոլտենբերգը ռուսական իշխանություններին մեղադրել է «անվտանգության եվրոպական կարգը անկայունացնելու» մեջ: