Հասարակություն 

Analitik.am-ը հայ ժողովրդին շնորհավորում է Սահմանադրության օրվա կապակցությամբ

Այսօր «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում ամրագրված Սահմանադրությանը օրն է: ՀՀ կառավարությունը 2013թ. հուլիսի 4-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին` ՀՀ մշակույթի նախարարի առաջարկությամբ, որով հուլիսի 5-ին, Սահմանադրության օրվա հետ մեկտեղ, պետք է նշվի նաև պետական խորհրդանշանների օրը: Որոշումը սահմանված կարգով ներկայացվել է Ազգային ժողովի հաստատմանը: «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006թ. հունիսի 15-ին: 2010 թվականին հունիսի 15-ին Հայաստանում առաջին անգամ նշվեց ՀՀ պետական խորհրդանշանների օրը եռագույնի քայլերթով, որը միավորեց տարբեր մարզերի հազար երիտասարդների ու երեխաների: Քանի որ օրն աշխատանքային էր, իսկ ոչ աշխատանքային օրերի քանակը տարվա մեջ արդեն առավելագույնն էր, այդ պատճառով որոշվեց խորհրդանշանների տոնը նշել հենց Մայր օրենքի օրվա հետ:

Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի հանրաքվեով: Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ հանրաքվեով:

 

Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։

 

Սահմանադրության օրվա հետ մեկտեղ հուլիսի 5-ին նշվում է ՀՀ պետական խորհրդանշանների օրը տոնական քայլերթով:



 Analitik.am-ը հայ ժողովրդին շնորհավորում է Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ մաղթելով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը լինի միշտ   կենսունակ և երկրի հիմնական օրենքի  գործնական կիրառմամբ և ամրապնդմամբ   կարողանանք կառուցել սոցիալական ու իրավական պետություն:

 

 

 

 

Նույն շարքից