Հայաստան Քաղաքական 

Պետք է կյանքը թարմացնել, իսկ ես դեռ երիտասարդ եմ. Արմեն Աշոտյանը՝ իր պաշտոնից հեռանալու մասին

ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր լրագրողների հետզրույցում անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին, ասաց որ միշտ հոգեպես պատրաստ է եղել լքել պաշտոնը, ինչը սակայն, չի նշանակում, որ նա չի սիրում իր աշխատանքը, եւ պատրաստվում է լքել ոլորտը:

«Ես միշտ հոգեբանորեն պատրաստ եմ, դա չի նշանակում չեմ սիրում իմ աշխատանքը, չի նշանակում` չեմ կապվել այդ կոլեկտիվի, այդ ոլորտի հետ: Չեմ պատրաստվում ոլորտը լքել ,որովհետեւ չեմ կարող լքել մի ոլորտ որտեղ 7 տարի ավելի շատ եմ եղել, քան մեր տանը»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի խոսքով՝ այժմ ամենալավ ժամանակն է դուրս գալ հարմարավետության տիրույթից:

«Առաջ գնալու կյանքը թարմացնելու համար կարծում եմ, որ ամենապատեհ ու ամենալավ պահն էր պատրաստ լինել դուրս գալ կոմֆորտի զոնայից, որտեղ քեզ հաճելի եւ հարմար է, որը դու ձեւավորում ես աշխատանքի մեջ անձնական կյանքում: Պետք է կյանքը թարմացնել, իսկ ես դեռ երիտասարդ եմ եւ պատրաստվում եմ այդպիսին մնալ գոնե հոգեբանորեն եւ մտածելակերպով դեռ երկար տարիներ: Պետք է պատրաստ լինել ճեղքել այդ հարմարավետության գոտին եւ նոր մարտահրավերներին դիմակայել»,-ասաց ԿԳ նախարարը:

Աշոտյանը նշեց, որ դաշնակցականներից նեղացած չէ, քանի որ նրանց մեջ ունի շատ լավ ընկերներ, իսկ 2009թ., երբ  Կրթության եւ գիտության նախարարի պորտֆելը ստացավ Սպարտակ Սեյրանյանից, իրենք միասին բազմիցս հանդիպել եւ աշխատել են հանուն ոլորտի:

«Դաշնակներից նեղացած չեմ, վերջերս ճիշտ կատակեցի մի դաշնակցական շրջապատում ասեցի` Դաշնակցության բերած, դաշնակցության տարած»,-ասաց Աշոտյանը:

Նույն շարքից