Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադրություն չունի առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Իհարկե ոչ, կյանքում նման մղձավանջ չեմ կարող պատկերացնել»,- հայտարարել է Սաակաշվիլին` պատասխանելով լրագրողի հարցին:
Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ասել էր, որ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին առաջարկել է իրեն գլխավորել կառավարությունը:
«Ի դեպ, Սաակաշվիլին մի քանի օր առաջ` նախքան ինձ հրապարակայնորեն գող անվանելը և իր արարքի դիմաց ջրով բաժակով հյուրասիրվելը, նստած էր իմ աշխատասենյակում և առաջարկում էր պայմանավորվել` ես լինեմ վարչապետ, իսկ ինքը` առաջին փոխվարչապետ։ Ես հարցրի` ինչո՞ւ: Իսկ նա պատասխանեց` «Ես կարծում եմ, որ վարչապետ պետք է լինի Ազգային ճակատի ներկայացուցիչը։ Կամ Տուրչինովը, կամ դու, չէ՞ որ դու ամենահաջողակ նախարարն ես»»,- ասել էր Ավակովը: