ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն վերադարձել են սառը պատերազմի ժամանակներ:
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է առաջնահերթությունը տա համագործակցությանը, և պետք չէ երրորդ համաշխարհային ցնցում։
«Գրեթե ամեն օր մեզ որպես գլխավոր սպառնալիք են հայտարարում մեկ ՆԱՏՕ-ի, մեկ Եվրոպայի, մեկ ԱՄՆ-ի ու այլ երկրների համար»,-ասել է Մեդվեդևը:
Ռուսաստանի և Արևմուտքի երկխոսությունը համաշխարհային կայունության ու տարածաշրջանային սպառնալիքների առումով գրեթե դադարել է։