Հասարակություն 

Հռոմի պապը պատմել է պատրիարք Կիրիլի հետ հանդիպման մասին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համայն Ռուսիո պատիրարք Կիրիլի հետ հանդիպումն անվանել է «եղբայրների միջև անկեղծ զրույց» և որոշ մանրամասներ է ներկայացրել լրագրողների համար։

«Պատրիարք Կիրիլի հետ զրույցը երկու եղբայրների զրույց էր։ Մենք խոսեցինք ակնհայտ խնդիրների մասին, որոնք մտահոգում են մեզ երկուսիս։ Խոսեցինք անկեղծությամբ։ Ես ինձ զգում էի եղբորս կողքին, և նա էլ ինձ նույնն ասաց։ Երկու եպիսկոպոսներ, որոնք նախևառաջ խոսում էին իրենց եկեղեցիների դրության, ապա աշխարհում իրադրության, պատերազմների մասին»,- նրա խոսքերը ներկայացրել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը։ Ֆրանցիսկոսն ընդգծել է, որ պատրիարք Կիրիլի հետ զրույցի ընթացքում ներքին ուրախություն է զգացել։

Ռուս ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչների՝ պատմության մեջ առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Հավանայի միջազգային օդանավակայանում։ Այն ավարտվել էր համատեղ փաստաթղթի ստորագրմամբ և հույս էր տվել երկու խոշորագույն քրիստոնյա եկեղեցիների միջև նոր փուլի ձևավորման սկիզբ դնելու։

Նույն շարքից