Հասարակություն 

Հայ սուսերամարտիկները Բաթումիից վերադարձել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներով

Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում հուլիսի 1-4-ը անցկացվել է պատանի սուսերամարտիկների միջազգային մրցաշար, որին մասնակցել է շուրջ 100 մարզիկ՝  Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից:


Հայաստանն այս մրցաշարին ներկայացրել են ՀՀ հավաքական թիմի 6 մարզիկներ՝ Մանվել Հովհաննիսյանը, Էդուարդ Հովիկյանը, Պարգև Ստեփանյանը, Արմեն Դալլաքյանը, Սիլվա Ղազարյանը և Սվետլանա Նազարյանը`  ավագ մարզիչներ Արտաշես Մադոյանի և Անդրանիկ Արազյանի ղեկավարությամբ:


Մեր խոցասուսերակիր տղաներից 1-ին տեղն է գրավել և մրցաձևի հաղթող  ճանաչվել Էդուարդ Հովիկյանը, իսկ Մանվել Հովհաննիսյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:


Ճկասուսերակիր տղաներից լավագույնն է ճանաչվել Պարգև Ստեփանյանը, իսկ Արմեն Դալլաքյանը գրավել է 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի:


Այսպիսով մեր մարզիկները հայրենիք են վերադարձել՝ իրենց հետ բերելով 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ:

Նույն շարքից