Հասարակություն Իրավական 

Վահան Շիրխանյանի կալանավորման ժամկետն երկարաձգվել է. «Փաստինֆո»

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանն այսօր երկու ամսով երկարացրել է Մարաշում զինված խմբի գործով մեղադրյալ՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կալանավորման ժամկետը: Այս մասին «Փաստինֆո»ի թղթակցին հայտնել է Վ.Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:

Ըստ նրա՝ դատարանը հաշվի չի առել Քրեակատարողական վարչությունից իր ներկայացրած փաստաթուղթն առ այն, որ Վ.Շիրխանյանը պետք է ենթարկվի ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության, այսինքն՝ վատառողջ է:

Պաշտպանը հավելել է, որ դատարանը մերժել է նաև կալավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից