Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Euronews»-ի հետ հարցազրույցում բացասական է գնահատել մի շարք քաղաքական գործիչների հայտարարությունները Սիրիայում ցամաքային պատերազմ սկսելու վերաբերյալ։
«Եթե Քերրին ցանկանում է երկարատև պատերազմ, ապա կարող է սկսել ցամաքային պատերազմ, բայց պետք չէ ոչ մեկին վախեցնել, պետք է պայմանավորվել այն զրույցի շրջանականերում, որը տեղի է ունեցել Լավրովի և Քերիի միջև։ Ես ևս մեկ անգամ ցանկանում եմ կրկնել, որ նոր պատերազմը ոչ մեկի շահերից չի բխում։ Իսկ ցամաքային գործողությունները նշանակում են լիարժեք երկարաժամկետ պատերազմ, որից պետք է խուսափել»,- նշել է Մեդվեդևը։