Քաղաքական Միջազգային 

Սպիտակ տունը ներկայացրել է Պուտին-Օբամա հեռախոսազրույցի մանրամասները

ԱՄՆ-ի Սպիտակ տունը ներկայացրել է նախագահներ Բարաք Օբամայի ու Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցի մանրամասները, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ըստ այդմ՝ երկու գերտերությունների ղեկավարները անդրադարձել են սիրիական հակամարտությանն ու օրեր առաջ Մյունխենում Սիրիայի օգնության միջազգային խմբի կողմից ձեռքբերված համաձայնություններին։

«Մասնավորապես նախագահ Օբաման նշել է, որ այժմ Ռուսաստանը պետք է կառուցողական քայլեր անի ու դադարեցնի Սիրիայի տարածքում իրականացվող ավիահարվածները»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Պուտինը առաջնային է համարել առանց երկակի ստանդարտների կիրառման միասնական հակաահաբեկչական ճակատի ստեղծումը` ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման:

Նույն շարքից