Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Երկրի ղեկավարը շնորհավորել է Գրիգոր Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, արծարծվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվություն ներկայացնելուն և ներհայկական կապերի խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: