Հասարակություն 

Ռուս լրագրողները ստիպված կլինեն վիզա ստանալ Թուրքիա կատարելիք ծառայողական ուղևորություններից առաջ

Ռուս լրագրողները ստիպված կլինեն վիզա ստանալ Թուրքիա կատարելիք ծառայողական ուղևորություններից առաջ:

ՏԱՍՍ գործակալությանը Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունում նշել են, որ այդ միջոցառումը սկսում է գործել փետրվարի 15-ին և վերաբերում է լրագրողներին, ովքեր ժամանում են առնվազն կես տարով:

«Բոլոր ռուս լրագրողները, ովքեր կմեկնեն Թուրքիա կարճատև ժամանակով աշխատանքի համար` մինչև 6 ամիս, ստիպված կլինեն դիմել Ռուսաստանում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչություն և ստանալ համապատասխան աշխատանքային վիզա: Նրանք ստիպված կլինեն հայտնել ուղևորությունների ամսաթիվը և պլանը, օրինակ, հարցազրույցը, նկարահանումների պլանները, տեղաշարժը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նույն շարքից