Հասարակություն 

Բնապահպանության նախարարը կարևորում է աղտոտման համալիր կանխարգելման ուղղված ծրագրերի կիրառումը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն հուլիսի 9-ին ընդունել է  ԵՄ և ՀՀ համագործակցության շրջանակներում իրականացվող «Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» ԵՄ «Թվինինգ» ծրագրի Գերմանիայի Դաշնության կողմից ղեկավար Մարտինա Կարբովսկուն (Գերմանիայի Դաշնային Հանրապետության բնության, շրջակա միջավայրի պահպանության, շինարարության և միջուկային անվտանգության դաշնային նախարարություն (BMUB) և «Թվինինգ» ծրագրի Հայաստանում մշտական խորհրդատու Թեոդոր Յուրոչեկին:



«Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը բավականին կարևոր են մեզ համար, քանի որ դրանք օգնում են կատարելագործելու և բարեփոխելու ոլորտի կառավարումն ու վարչարարությունը: Այսպիսի ծրագրերից է նաև Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման համակարգի ներդրման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության հզորությունների զարգացման ծրագիրը, որը մեկնարկել է 2013թ. հունվարին, աշխատանքների մեծ մասն արդեն արված է, և հուսանք, որ նախատեսված ժամկետներում կհասցնենք ավարտել դրանք»,- ասել է նախարարը` հավելելով, որ իրենց նպատակն է օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների, հզորությունների ամրապնդման միջոցով ձևավորել էկոհամակարգային մոտեցմամբ բնապահպանական համալիր թույլտվությունների տրամադրման համակարգ:

Նույն շարքից