Քաղաքական Միջազգային 

Սերգեյ Շոյգուի հրավերով Հոսեյն Դեհղանն այսօր կայցելի Մոսկվա

Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանն այսօր այց կկատարի Մոսկվա քաղաքական և զինվորական մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների ուղեկցությամբ, հաղորդում է Ֆարս գործակալությունը:

Նշվում է, որ այցն իրականացվում է ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հրավերով: Կողմերը քննարկելու են միջազգային հարաբերությւոնների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ Շոյգուն հանդիպումներ էր ունեցել Սիրիայի իր գործընկերոջ հետ, որի ընթացքում քննարկել էին Սիրիայում Ռուսական ԶՈՒ իրականացրած գործողությունների արդյունքները:

Նույն շարքից