Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում հունվարի 14-ին 28-ամյա կին է մահացել:
Բժշկական կենտրոնից հայտնում են, որ կինը Կապանի հիվանդանոցից իրենց մոտ է տեղափոխվել ծանր վիճակում, մի քանի օր կոմայի մեջ մնալու մեջ մնալուց հետո մահացել է, նա ունեցել է ուղեղի եւ թաղանթների բորբոքում:
28-ամյա Անի Աբրահամյանն իրենց մոտ ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում, նախնական տվյալով՝ սուր շնչառական հիվանդություն է ունեցել: