Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ռազմավարական ծրագրերում առանձնահատուկ կարևորվում են հատկապես այլ երկրների հետ համագործակցության ուղիների մշակումն ու կենսագործումը, որը կայուն զարգացման և առաջընթացի հուսալի նախապայման է: Այս շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն այսօր ընդունեց Ավստրալիայի պատվիրակության ներկայացուցիչներին:
Ավստրալիայի Ուիլոբիի քաղաքապետարանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի առանձնահատկությունների վերաբերյալ տարաբնույթ հարցեր քննարկվեցին, հստակեցվեցին համագործակցության հեռանկարային պլաններն ու անելիքները:
Ավստրալիայի պատվիրակության կազմում էին Հայաստան-Սփյուռք Ավստրալիո գործակցության մարմնի կազմակերպիչ Հայկ Լեփեջյանը, Գլոբալ ընկերության միության անդամ Սարգիս Մուրադյանը, Սիդնեի Սուրբ Հարություն Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Ավետիս քահանա Համբարձումյանը, ՀՀ Սփյուռքի նախարարության Ամերիկայի և Ավստրալիայի հայ համայքների հետ կապերի վարչության պետ Ռոզա Հովհաննիսյանը և Զեփյուռ Մուրադյանը:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը պատմական ակնարկ ներկայացրեց շրջանի վերաբերյալ, որին հաջորդեց Նոր Նորքի մասին ֆիմի դիտումը: