Հուլիսի 10-ն, ժամը 11.37-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 13-րդ փողոցի թիվ 32 տան բակում օձ է նկատվել, որին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Մ. Ե.-ի տան խոհանոցից հայտնաբերել են օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Հուլիսի 10-ին, ժամը 09.35-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել, որին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը :
Հրշեջ-փրկարարները Հ.Խ.-ի տան նկուղից հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: