Քիչ առաջ ՀՀ Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչության մեծ թվով աշխատակիցներ ուժեղացված հսկողությամբ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ» բժշկական կենտրոն բերեցին ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Շիրխանյանին ուղեկցում էին Կալանավայրերի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ մի քանի ավտոմեքենաներով: