Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակում իրականացնելու գործով ձերբակալվել է 15 մարդ, որոնցից 12-ը կանայք են: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Ընթացող հետաքննության շրջանակում ձերբակալվածները հարցաքննվել են: Հանրապետական դատախազությունում հարցաքննությունից հետո դատարանը որոշում է կայացրել ձերբակալվածներից երեքին՝ Արթուր Ա.-ին, Արամ Է.-ին և Սերգեյ Բ.-ին կալանավորելու վերաբերյալ: 12 կանայք դատական վերահսկողության պայմանով ազատ են արձակվել:
Փետրվարի 6-ին Շիշլիի Ջումհուրիեթ փողոցի տներից մեկում բնակվող հայ 85-ամյա Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիի տան վրա հարձակում էին գործել և տանից վերցրել թանկարժեք իրեր ու գումար: Հակոբ Դեմիրջին մահացել էր, իսկ նրա կնոջը հոսպիտալացրել էին:
Հանցագործությունից հետո թուրքական ոստիկանությունը հետաքննություն էր սկսել հարձակվողներին հայտնաբերելու նպատակով:
Մանրամասները` agos.com պարբերականում: