Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է 53 մլն դոլար պարտքի մասին. «Ես գրում եմ Ձեզ, ի՛մ եղբայրներ, մինչդեռ իմ անձնական պարտքը դեռևս կազմում է 53 մլն դոլար… Խնդրում եմ, աղոթեք, որպեսզի մենք ամեն բան հաղթահարենք…»:
Նա դիմել է Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին՝ խնդրելով 1 մլրդ դոլար ներդնել իր համար «որպես ժամանակակից և բոլոր ժամանակների մեծագույն արտիստի»։