Հասարակություն 

Քեսաբի եկեղեցին նոր զանգեր կունենա

Հայ կաթողիկե պատրիարքության շնորհիվ երեք ամիս անց Քեսաբի եկեղեցին ունենալու է իր նոր զանգերը: Այս մասին գրում է «Արևելք»-ը:

Հաղորդվում է նաև, որ փետրվարի 8-ին Քեսաբի Սուրբ Միքայել եկեղեցու հնամյա զանգերը տեղափոխվել են Լիբանան՝  վերանորոգելու:

2014-ի մարտին ահաբեկիչները գրավել էին Քեսաբը՝ կողոպտելով և քանդելով ավանը: Քանդել էին եկեղեցու զանգերը: Եկեղեցու փոքր զանգը Քեսաբի ժողովրդի անունից նվիրվել է Զմառի թանգարանին:

Նույն շարքից