Հասարակություն 

Հրդեհ Վանաձորում

Հուլիսի 10-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լազյան փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկում:


Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.07-ին, մարվել՝ 00.18-ին:

 

Հ. Պ.-ին պատկանող բնակարանի հյուրասենյակում այրվել են կենցաղային իրեր (բազմոց, բազկաթոռ, ջահ, հեռախոս և 2 դուռ):

Նույն շարքից