Ուզբեկստանում ծայրահեղ իսլամիստական գործունեություն ծավալելու, սահմանադրական կարգը տապալելու փորձերի եւ մի շարք այլ հանցագործությունների մեջ մեղադրվող հայ Արամայիս Ավագյանը եւ նույն գործով մյուս 4 ամբաստանյալները բանտում հրապարակված դատավճռով դատապարտվել են 14-ական տարվա ազատազրկման:
Այդ մասին Ավագյանի մորը՝ Ֆլորա Սաքունցին այսօր տեղեկացրել է որդու փաստաբանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Սաքունցի խոսքով, փաստաբանը «խնդրել է սպասել 2-3 օր»: Ըստ պաշտպանի՝ Դիզակի շրջանի դատարանի նիստերի քարտուղարը փոխանցել է, թե դեռ պատրաստ չէ դատավճռի կրկնօրինակը:
Արամայիս Ավագյանը գործով միակ ամբաստանյալն է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: