Առողջապահություն Հասարակություն 

ՌԴ-ում գրանցվել է «Զիկա» վիրուսով վարակման առաջին դեպքը

Դոմինիկյան Հանրապետությունում հանգստացող ՌԴ քաղաքացին  վարակվել է «Զիկա» վիրուսով: Lenta.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են Ռոսպոտրեբնադզորից: Նշվում է՝ սա առաջին դեպքն է, որ ՌԴ քաղաքացին վարակվել է այս վիրուսով:

Վերադառնալով Մոսկվա՝ քաղաքացու մոտ որևէ նշաններ չեն եղել, մի քանի օրից նրա ինքնազգացողությունը վատացել է, ջերմությունը բարձրացել, մաշկին ցան է առաջացել:

Կինն անհապաղ հոսպիտալացվել է, ներկա պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը գնահատվում է բավարար:

Նույն շարքից