Ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան մեջ մեղադրվող մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բաշխյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ Քրեական վերաքննիչ դատարանը (նախագահող Սևակ Համբարձումյան) մերժեց Երևան քաղաքի դատախազության վերաքննիչ բողոքը՝ Շուշանիկ Բախշյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի հունվարի 23-ի պատմական որոշումը թողեց օրինական ուժի մեջ»:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին գինեկոլոգը ձերբակալվել էր, սակայն ձերբակալման որոշումը նրա պաշտպանները բողոքարկել էին և առաջին ատյանի դատարանը այն ոչ իրավաչափ էր համարել և կարգադրել էր քննիչին՝ վերացնել այդ որոշումը: