Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան ու Թուրքիան պլանավորում են մինչև 2018 թվականը միմյանց միջև ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչև 10 միլիարդ դոլարի։ Այդ մասին Կիևում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
«Մենք պլանավորում ենք ապրանքաշրջանառության ծավալը մինչև 2018 թվականը հասցնել մինչև 10 միլիոն դոլարի՝ թեև ներկայումս ապրանքաշրջանառության ցուցանիշը մի փոքր ընկել է»,- ասել է Դավութօղլուն:
Ավելի վաղ նրանք պայմանավորվել են մարտին վերսկսել ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունները, որոնք դադարեցվել են 2013 թվականին։ Ընդգծվում է, որ Թուրքիան Ուկրաինայի 10 խոշոր առևտրային գործընկերների թվում է։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են, որ Թուրքիան Ուկրաինային տրամադրելու է 50 միլիոն դոլարի վարկ։