Հասարակություն 

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 11-12-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Կոտայքի մարզի Կապուտան գյուղի մոտակայքում այրվել է մոտ 3.5 հա, Երևանի հեռուստաաշտարակի մոտակայքում՝ մոտ 1 հա, Նոր Խարբերդի ամառանոցների Անտառային փողոցում` եկեղեցու մոտակայքում՝ մոտ 1000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


Նույն շարքից