Փետրվարի 14-ին, ժամը 07.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի դիմաց բախվել է կայանված «Նիսան Տիդա», «Ֆորդ» եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաների, որից հետո՝ շենքի երկաթյա ցանկապատին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: