2014թ-ի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը Գերմանիայի և Արգենտինայի հավաքականների միջև պետք է կայանա այսօր, սակայն Հյուսիսային Կորեայում ԶԼՄ-ները, որոնք գտնվում են կառավարության հսկողության ներքո, հայտնում են իրենց քաղաքացիներին, որ Հյուսիսային Կորեայի ազգային հավաքականը դուրս է եկել եզրափակիչ և խաղալու է Պորտուգալիայի դեմ: Նորությունների թողարկումների ժամանակ ցուցադրվում են հին կադրեր, ինչպես նաև հորինված խաղերի՝ Ճապոնիայի (7:0), ԱՄՆ-ի (4:0) և Չինաստանի (2:0) հետ, արդյունքներ:
Եթե այսպես շարունակվի, ապա կարող է մի օր էլ Հյուսիսային Կորեայի բնակիչներին համոզեն, որ նրանք ողջ աշխարհն արդեն գրավել են: