Հասարակություն 

Վիենի փոխքաղաքապետի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Աստվածածին եկեղեցում

analitik.am

Հուլիսի 12-ին Խոր Վիրապ վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում կայացել է ազգությամբ հայ, Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցի և Աստղիկ Ոսկանյանի պսակադրության արարողությունը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, հարսանյաց հանդեսը շարունակվել է «Ֆլորենս»ռեստորանային համալիրում:


www.analitik.am-ը սրտանց շնորհավորում է Լևոն Սաքունցին և Աստղիկ Ոսկանյանին՝ մաղթելով նրանց երկարատև և երջանիկ համատեղ կյանք, նորանոր աշխատանքային հաջողություններ և բարձունքներ, ինչպես նաև քաջ առողջություն:


Հիշեցնենք, որ ազգությամբ հայ Լևոն Սաքունցը ծնվել է 1986 թվականին՝ Երևանում: Ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, երբ նա 13  տարեկան է եղել:


Քաղաքականության մեջ առաջին քայլերը  Լևոնն արել է 2007 թվականին՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ժամանակ: Այդ ժամանակից ի վեր՝ Լևոն Սաքունցը աջակողմյան «Ժողովրդական շարժում միություն»(UMP) կուսակցության  ակտիվ անդամ է,  որի կազմում է նաև ճանաչված քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը:


2012 թվականից նաև կուսակցության խորհրդի անդամ է: Քաղաքական կյանքին զուգահեռ ակտիվ մասնակացություն ունի համայնքային կյանքին: Լևոնը նաև  Հայաստան հիմնադրամի խորհրդի անդամ է և ակտիվորեն մասնակցում է հեռուստափառատոնի կազմակերպչական աշխատանքներին:

 

Նույն շարքից