ԼՂՀ Ազգայյին ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 15-ին Ասկերանի շրջանի Խանապատ և Խրամորթ համայնքներում մասնակցել է 2015 թվականի տարեկան հաշվետու նիստերին:
Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Համայնքների ղեկավարներ Սամվել Շահրամանյանը և Արգեն Մկրտչյանն իրենց զեկույցներում ներկայացրել են նախորդ տարվա գործունեության հիմնական ուղղություններն ու ձեռքբերումները, խոսել առկա խնդիրների մասին: Մասնավորապես ընդգծվել է բնակարանային շինարարության, ոռոգման ջրի ապահովման, գյուղերում աղբահամանման համակարգի ներմուծման, երիտասարդների զարգացման և կրթական որակի բարելավմանն ուղղված ծրագրերի կիրառման անհրաժեշտությունը:
Նշված խնդիրների լուծման գործում խորհրդարանի նախագահը կարևորել է համայնքների բնակիչների նախաձեռնողականությունը և ակտիվությունը: Աշոտ Ղուլյանը նշել է, որ համայնքների տարեկան հաշվետու նիստերը ոչ միայն ամփոփում են նախորդ տարվա գործունեությունը, այլև հուշում աշխատանքի նոր ուղղությունների մասին:
Համայնքների ղեկավարների տարեկան հաշվետվություններին մասնակցում էր նաև Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը: