Հասարակություն Իրավական 

Ոստիկանությունը պարզել է սպանության փորձ կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը

Ոստիկանությունը պարզել է փետրվարի 11-ին սպանության փորձ կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 11-ին ժամը 22.40-ին հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 26-ամյա Սերգեյ Մ.-ն:

Վերջինս հաղորդում էր տվել, որ փետրվարի 11-ին անհայտ անձը կրակել է իր աջ ոտքին:

Փաստի առթիվ փետրվարի 12-ին ՀՀ ՔԿ Դիլիջանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում՝ փետրվարի 13-ին պարզվել է, որ փետրվարի 11-ին, ժամը 22-ի սահմաններում, 26-ամյա Դավիթ Հ.-ն ապօրինի ձեռք բերված հրազենով կրակել է Սերգեյ Մ.-ին պատկանող «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ եւ վերջինիս աջ ոտքի շրջանում պատճառել մարմնական վնասվածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Հ.-ին եւ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Նույն շարքից