Քաղաքական Միջազգային 

Մերկելը հայտարարել է Սիրիայում ոչ թռիչքային գոտու ստեղծմանն աջակցելու մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Stuttgarter Zeitung-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կողմ է Սիրիայում ոչ թռիչքային գոտու ստեղծմանը:

«Ստեղծված իրավիճակում օգտակար կլիներ, եթե լիներ նման տարածք, որտեղ հակամարտող կողմերից ոչ մեկը օդային հարձակումներ չիրականացներ՝ ոչ թռիչքային գոտու տարբերակով»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ հնարավոր չէ ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հետ նման բովանդակությամբ բանակցություններ վարելը: «Սակայն եթե հնարավոր լիներ Ասադի կողմնակիցների և հակառակորդների միջև նման համաձայնություն ձեռք բերել, դա օգտակար կլիներ»,- ավելացրել է Մերկելը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում Սիրիայի երկնքում ոչ թռիչքային գոտի ստեղծելը:

Նույն շարքից