Հուլիսի 15-ին Ճապոնացիները նշում են Ծովի տոնը: Ճապոնիայում չէր կարող չլինել տոն` նվիրված ծովին: Բոլոր կողմից շրջապատված լինելով ծովերով ու օվկիանոսով` Ճապոնիան բոլոր ժամանակներում հույսը դրել է ծովի բարեխղճության վրա:
Ճապոնիայի արդյունաբերությունը, մարդկանց տեղաշարժը, այլ երկրների մշակույթի տարածումը, բեռի տեղափոխումն ու շատ այլ ոլորտներ սերտորեն կապված են եղել ծովի հետ:
Ավելի քան 400 տարի առաջ առաջին արտասահմանցիները, ովքեր քրիստոնեություն էին քարոզում, ծովով հասան Ճապոնիա: