Հասարակություն 

Տարիներ շարունակ անլուծելի թվացող բնակարանային խնդրին լուծում են տվել

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Բրյուսովի 66 հասցեի չորրորդ կարգի վթարային շենքի բնակիչներին է հանձնել նորակառույց շենքերում բնակարան հատկացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները: Քաղաքապետի տեղակալը շնորհավորել է նոր բնակարանների տերերին և նշել, որ սահմանված կարգով անհրաժեշտ է որոշման մեջ առկա ժամկետներում ազատել հին, վթարային բնակարանները:

056085c606f051c07666ae4d829feaccf28f0b3a

Նոր բնակարաններ ստացած քաղաքացիները շնորհակալություն են հայտնել քաղաքային իշխանություններին` տարիներ շարունակ անլուծելի թվացող բնակարանային խնդրին լուծում տալու համար և նշել, որ նոր բնակարաններ ունենալն իրենց համար երազանք էր, որն իրականություն է դարձել:timthumb

Նույն շարքից