Հասարակություն 

Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը գաղտնի հարաբերություններ է ունեցել ամերիկուհի փիլիսոփայի հետ

Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը 32 տարի գաղտնի մտերիմ հարաբերություններ է ունեցել ծագումով լեհ ամերիկուհի փիլիսոփա Աննա-Թերեզա Տիմենեցկայի հետ: Այս մասին վկայում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի և Տիմենեցկայի միջև նամակագրությունը, որը հրապարակել է BBC-ն:

Ավելի քան 350 նամակները գտնվել են Լեհաստանի Ազգային գրադարանում: 2014-ին Տիմենեցկայի մահվանից հետո նրա իրերում հայտնաբերվել են Հովհաննես Պողոս II-ի հետ բազմաթիվ լուսանկարներ, որոնցում Պապը աշխարհիկ հագուստով է, այդ թվում՝ շորտերով լճի ափին զբոսնելիս:

Նշվում է, որ ոչ մի ապացույց չկա առ այն, թե նախկին Հռոմի պապը խախտել է կուսակրոնության ուխտը: Իսկ հարաբերությունները նրանք գաղտնի են պահել, քանի որ լեհական հատուկ ծառայությունները հետևել են արքեպիսկոպոսին:

_88287226_9f1006c4-a352-48fe-acda-3d37d739c599 16johnpaul-web2-master675 _88287225_6f64923d-8451-4b74-bc4c-6762d309a457

johnpaul4-web-articleLarge 16johnpaul-web3-blog427

Նույն շարքից