Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը վստահ է, որ ոչ ոք ի վիճակի չէ մեկ շաբաթում հրադադարի հասնել, որի մասին Մյունխենում օրերս պայմանավորվել են կոնտակտային խմբի մասնակիցները, այդ թվում` Ռուսաստանը և ԱՄՆ-ն։
«Ինչ վերաբերում է հրադադարին, ռազմական գործողությունների դադարեցմանը՝ եթե դա նույնիսկ տեղի ունենա, դա դեռ չի նշանակում, որ կողմերը կդադարեն զենք օգտագործել»,-հայտարարել է Բաշար Ասադը սիրիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ հավելելով, որ գրեթե անհնարին է մեկ շաբաթում հասնել այդպիսի բանի:
«Թույլատրելի չեն լինի զենքի, սարքավորումների կամ ահաբեկիչների տեղաշարժերը, կամ դիրքերի ամրապնդումը»,- ասել է նա: