Հայաստան Քաղաքական 

Սերժ Սարգսյանը նոր օգնական ունի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախագահի ռեֆերենտ Հրայր Ղուկասյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ համապատասխան հրամանգրում ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի oգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշում եմ.

Հրայր Ղուկասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական»:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Հրայր Ղուկասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի ռեֆերենտի պաշտոնից:

Նույն շարքից