Հայաստան Քաղաքական 

Թևան Պողոսյանի համար ՀՀ նախագահի ելույթը զենքի է նման

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի համար ՀՀ նախագահի ելույթը  նման է մի զենքի, որը, ինչպես ինքը նշեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կվերցնի ձեռքը ու կփորձի ամեն անգամ հիշեցնել տարբեր քննարկումներում մոտեցումները առաջ տանելու ժամանակ:

«Ինձ համար ելույթում երկու նորություն կար, առաջինը, որ խորքային իմաստով նշվում էր նույն թիմակիցներին, որ բավ է արդեն ամեն ինչ բարձրացնել վերև, ասել, թե վերևում ամեն ինչ որոշված է, դրա համար մենք չենք կարող որևէ զիջման գնալ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ելույթի երկրորդ նորությանը, Պողոսյանը նշեց, որ առաջին անգամ ասվեց, պետք է գիտակցություն ձևավորել, «ըստ որի հայրենիքը սիրում են ոչ միայն հանրապետականները, այլ նաև այլ քաղաքական ուժեր, միգուցե մի քիչ այլ մոտեցումներով ու նրանք էլ ունեն փայլուն մասնագետներ ու մարդիկ»:

Նույն շարքից