Հասարակություն 

«Երևան Սիթի» -ն  հանուն իր բիզնեսի պատրաստ է թունավորել երեխաներին

«Երևան Սիթի»  սուպերմարկետների ցանցը հերթական անգամ տհաճ  անակընկալ է մատուցում իր գնորդին:

Փակ շուկայում գործող  «Երևան Սիթի»-ից գնված Վարսակի փաթիլը  (Հերկուլես )  որդնած է:  Ինչպես նշում է գնորդը, պարզվում է պահպանման ժամկետը  11 ամիս ուժի մեջ է, սակայն ներկայացված լուսանկարներից պարզ երևում է, որ այն շատ հին է և ենթադրվում է, որ ժամկետը փոխված է, քանի որ պահպանման ժամկետի խախտման դեպքում միայն կարող էր ապրանքը որդնել:5

Այս տնտեսվարողի անպարտաճանաչ պահվածքի պատճառով, տուժում են բազմաթիվ գնորդներ, սակայն ցավալի է, որ նշված կերակրատեսակը օգտագործվում է հիմնականում երեխաներին կերակրելու համար. փաստորեն Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցում պատրաստ են հանուն իրենց բիզնեսի թունավորել երեխաներին՝  վաճառելով  փչացած ապրանք:

Analitik.am-ը հետևողական կլինի այս հարցում և կներկայացնի գնված ապրանքի վերաբերյալ ՍԱՊԾ եզրակացությունը: Եթե կան այլ անձինք, ովքեր ևս տուժել են անբարեխիղճ տնտեսվարողի պատճառով, ապա պատրաստ ենք լուսաբանելու:

 

 

1

2

3

4

5

Նույն շարքից