Հասարակություն 

Աշոտ Ղուլյանը հարգանքի տուրք է մատուցել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահի հիշատակին

ԼՂՀ  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը պատգամավորների ուղեկցությամբ փետրվարի 16-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարին.տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959թ.: Եղել է Ղարաբաղյան շարժման աջամարտիկներից: 1992թ. հունվարի 8-ին ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ: Մահացել է 1992թ.-ի ապրիլի 14-ին:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2001թ.-ին պարգևատրվել է Գրիգոր Լուսավորիչ շքանշանով:

Նույն շարքից