Առողջապահություն Հասարակություն 

Դեղերի հայերեն ներդիրի բացակայությունը հիմք չէ դրանց ներմուծումը մերժելու համար

Ներմուծվող դեղերի հայոց լեզվով ներդիրի բացակայությունը հիմք չէ դեղերի ներմուծումը մերժելու համար:

Այս մասին այսօր Հայաստանի ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում «Դեղերի մասին» և կից օրենքների նախագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նշել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում օգտագործվող դեղերի 95 տոկոսը ներմուծվում է արտերկրից, որոնք առավել խիստ են կանոնակարգվում:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արձանաքել է, որ ոչ միայն դեղերի ներդիր թերթիկը պետք է միշտ հայերեն լինի, կարեւոր է նաեւ, որ բժիշկներն էլ խոսեն հայերեն։

Նույն շարքից